Ինչ կարելի է վերամշակված.

Print

Armenian Materials Accepted
սեղմեք այստեղ է ներբեռնման համար

Ինչ է թույլատրվում  նետել վերամշակման թափոնների աղբարկղը

 Թղթյա իրեր. Օրաթերթեր, ամսագրեր, կատալոգներ, հեռախոսագրքեր, գրասենյակային թղթեր, ծրարներ, անպետք փոստային ծանուցումներ, առևտրական ծանուցումներ, ստվարաթուղթ (տափակեցված), թղթե տոպրակներ, թղթե կազմով գրքեր, և այլն...

Թղթյա իրերը չպետք է լինեն պլաստիկապատվածկերակրով աղտոտված կամ մոմած 

Մետաղյա իրեր. Ալյումինե, թիթեղյա կամ երկաթյա տարաներ

Մետաղյա տարաները պետք է դատարկվեն և պարզաջրվեն:  Բոլոր աէրոզոլային 
տարաներիպարունակությունը վերամշակումից առաջ  պետք է ամբողջովին դատարկվի 
(
Թունավոր նյութերպարունակող աէրոզոլային տարաները պետք է տարվեն S.A.F.E. 
հավաքման կենտրոնտես հակառակ էջըլրացուցիչ տեղեկությունների համար): 

Ապակյա իրեր.  Շշեր և տարաներ

Ապակյա իրերը պետք է դատարկվեն և պարզաջրվեն:  Չի թույլատրվում խմելու բաժակներ
ճենապակի,ափսեներհայելիներլուսամուտի ապակիկամ էլեկտրական լամպեր: 

Պլաստմասսայե իրեր.

Գազավորված խմիչքի շշեր, ջրի շշեր, լվացքի հեղուկի տարաներ, կաթի և ջրի սափորներ, հյութի շշեր, մածունի և կաթնաշոռի տարաներ, կարագի/մարգարինի տարաներ, պինդ (ոչ պենոպլաստե) պլաստմասսա, պլաստմասսայե նյութեր հետևյալ ցուցիչներով.

recycle-numbers

Բոլոր պլաստմասսայե իրերը պետք է դատարկվեն և պարզաջրվեն:

 

Ինչ չի թույլատրվում  նետել վերամշակման թափոնների աղբարկղը

1. Փրփրապլաստե իրեր (STYROFOAM) 

2. Պլաստիկե տոպրակներ

Վերադարձրեք տոպրակները ձեր մոտակա նպարեղենի խանութ կամ նետեք դրանք 
վերամշակմանկենտրոնում այդ նպատակով նախատեսված վերամշակման թափոնների 
աղբարկղը:

 3. Կեղտոտ թուղթ կամ ստվարաթուղթ

Կերակրով աղտոտված կամ թաց

 4. Կերակրի թերմացք

 5. Տնամերձի ճյուղահատման մնացորդներ

Կտրտած խոտտերևներ կամ բույսեր

 6. Փայտյա իրեր

Անտառանյութծառահատման մնացորդներկահույքև այլն...

7. Անվադողեր և ռեզինե նյութեր

Հարցրեք տեղական անվադողերի վաճառակետերին թե ինչպես վերամշակել օգտագործած անվադողերը

8. Թունավոր նյութեր

Ներկերլուծիչներմաքրման ապրանքներլողավազանի և այգու քիմիկատներ, դեղորայք
սուր ասեղներ,ջերմաչափերև այլն...

(Տնային վտանգավոր աղբը պետք է տարվի S.A.F.E. հավաքման կենտրոնտես հակառակ 
էջը լրացուցիչտեղեկությունների համար):

 

Նյութեր, որոնք ընդունվում են Բրբանկի Վերամշակման կենտրոնում

 
Բրբանկի Վերամշակման կենտրոնը, որը գտնվում է 500 South Flower Street հասցեում, ընդունում է մայթեզրի մոտ տեղադրված բոլոր վերամշակվող նյութերը, ինչպես նաև` 

Մետաղի ջարդոն. Մաքուր ալյումինաթուղթ, սննդի ալյումինե սկուտեղներ,  ծխնիներ, մետաղի շերտեր, ալյումինե դռներ, մետաղյա աթոռներ և այլն...

Մետաղը պետք է զերծ լինի պլաստմասսայե կամ փայտե մասերից:

 Պլաստմասսա.

Պլաստիկե տոպրակներ, դույլեր, կոտրտված պլաստմասսայի կտորներ, խաղալիքներ և այլն..

Արգելվում է մետաղփայտարհեստական կաշիփրփրապլաստ (Styrofoam)։

 Ակնոցներ.

Օգտագործած ակնոցներ, շրջանակներ

Ընդունվում է երկուշաբթիից ուրբաթ Hope Sustainability կենտրոնի առաջին հարկումԱկնոցի պատյանչի ընդունվում։

 

Նյութեր, որոնք չեն ընդունվում են Բրբանկի Վերամշակման կենտրոնում

Փայտ, բուսական թափոն, կահույք, սառնարան, օթորակիչ, ներկեր, լուծիչներ, տեսագրման և ձայնագրման սկավառակներ, աղբ, կամ որևէ վտանգավոր նյութ։ 

Տնային վտանգավոր աղբից ձերբազատվելու համար տես հակառակ էջը՝ S.A.F.E. 
հավաքման կենտրոնիմասին լրացուցիչ տեղեկությունների համար:

Հետեւյալ իրերը Բրբանկի բնակիչներից ընդունվում են սահմանափակ քանակությամբ։

Երկուշաբթիից ուրբաթ՝ 08:00-17:00

Իրերի էլեկտրոնային ընդունումը փակ է շաբաթ եւ կիրակի։

 

Օգտագործած յուղ եւ անտիֆրիզ. Շարժիչի ոչ պիտանի յուղ, անտիֆրիզ եւ օգտագործած յուղի զտիչներ։

Յուղը, զտիչները եւ անտիֆրիզը առանձին պահեք։ Վերամշակման կենտրոն յուրաքանչյուր այցելության ժամանակ ոչ պիտանի յուղի հանձնումը չպետք է գերազանցի 15 գալոնից (Անօրինական է տեղափոխել ավելի քան 15 գալոն վտանգավոր թափոն միանգամից)։ Յուղը չի կարելի խառնել կեղտի, ջրի, լուծիչների, բենզինի, դիզելի, եւ այլնի հետ։ Բրբանկ քաղաքի Վերամշակման կենտրոնը օգտագործած յուղի համար վճարում է 10 սենթ՝ ամեն կվարտային։ Եթե վճարումը ցանկալի է, տեղեկացրեք սպասարկողին՝ նախքան տարայի դատարկելը։

 

Բրբանկ քաղաքի բնակիչ լինելը պարդադիր պայման է՝ հետեւյալ իրերը հանձնելիս։

Տոներային քարտրիջներ. Տպագրական եւ տոներային օգտագործած քարտրիջներ։

 Տնային օգտագործման մարտկոցներԱլկալինային, վերալիցքավորվող, եւ այլն...

Չպետք է գերազանցի տարին 10 ֆունտից՝ յուրաքանչյուր բնակչի համար։

Ցերեկային լամպերՑերեկային լուսավորման խողովակներ եւ ցերեկային կոմպակտ լամպեր։

Չպետք է գերազանցի տարին 10 լամպից՝ յուրաքանչյուր բնակչի համար։

 Էլեկտրոնային թափոններ. Համակարգչային տեխնիկա, տեսաժապավենի ձայնագրիչներ (VCR), թվային տեսաժապավենի սարքեր (DVD Players), հեռախոսներ, հեռուստացույցեր, միկրոալիքային վառարաններ, եւ այլն…

Չպետք է գերազանցի տարին 100 ֆունտից՝ յուրաքանչյուր բնակչի համար։

 

S.A.F.E. Հավաքման կենտրոներ 

S.A.F.E. կենտրոները հավաքում են. Ներկ եւ լուծիչներ, շարժիչի օգտագործած յուղ եւ զտիչներ, անտիֆրիզ եւ ավտոմեքենայի այլ հեղուկներ, մաքրման ապրանքներ, լողավազանի եւ այգու քիմիկատներ, աէրոզոլային տարաներ, դեղորայք, մեքենայի մարտկոցներ, տնային օգտագործման (ալկալինային) մարտկոցներ, ցերեկային լուսավորման խողովակներ եւ լամպեր, տերմոստատներ եւ սնդիկային այլ լամպեր, համակարգիչներ, մոնիտորներ, տպագրող մեքենաներ, ցանցային սարքավորումներ, կաբելներ, հեռախոսներ, հեռուստացույցներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստախաղեր, բջջային հեռախոսներ, ռադիոներ, մագնիտոֆոններ, տեսաժապավենի ձայնագրիչներ (VCR’s), թվային տեսաժապավենի սարքեր (DVD Players) եւ էլեկտրոնային խաղալիքներ։

 S.A.F.E. կենտրոները չեն հավաքում. Բիզնեսի թափոններ, ռազմամթերքներ, պայթուցիկներ, ռադիոակտիվ նյութեր, կենսաբանական թափոններ կամ անվադողեր։ Չեն ընդունվում մեծածավալ իրեր՝ կահույք, սառնարաններ, լվացքի մեքենաներ, հագուստի չորացուցիչներ, սալօջախներ, թղթյա իրեր եւ համակարգչային ծրագրեր։

S.A.F.E. Հավաքման կենտրոնի ժամերը.
Շաբաթ եւ կիրակի՝ 09:00-15:00

4600 Colorado Blvd
Los Angeles, CA 90039

11025 Randall St
Sun Valley, CA 91352

Տեղեկության համար խնդրում ենք զանգահարել (800) 98-TOXIC (800-988-6942) հեռախոսահամարով կամ այցելել WWW.888CLEANLA.COM կայքը։

 

View Full Site